NBA կանոնավոր մրցաշրջանը կարող է վերսկսվել Ֆլորիդայի նահանգի Օրլանդո քաղաքի Disney World-ում: Անցնող շաբաթվա ընթացքում The Athletic-ը հայտնեց, որ առաջնության ղեկավարության կողմից այս տարբերակն առաջնային է համարվում:
NBA-ն կարծում է, որ Disney World զբոսայգին ունի բավականաչափ հյուրանոցներ բասկետբոլիստներին տեղավորելու համար: Կան նաև բասկետբոլի խաղադաշտեր, որոնցից հնարավոր է կազմակերպել հեռուստատեսային հեռարձակում:
Սակայն ArmSport-ը փորձել է այլ տեսանկյունից նայել այս ամենին՝ պատկերացնելով, թե ինչպիսին կիներ, օրինակ՝ NBA-ի աստղերի և սիրված մուլֆիլմների հերոսների միջև հանդիպումը․․․ Լեբրոնն ընդդեմ Միկիի ու ընկերների․․․ Զիլ կլիներ, համաձայնվե՛ք։