Հուլիսի 30-ին ՀՖՖ հայտարարեց, որ Չարենցավանը ներկայացնող «Վան» ՖԱ-ն մյուս մրցաշրջանը կմեկնարկի Բարձրագույն խմբում: Թիմում տեղի է ունեցել նաև մարզչական փոփոխություն. «Վանը» այսուհետ կգլխավորի Սևադա Արզումանյանը, իսկ Կարեն Բարսեղյանը կշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը:
ArmSport սկետչը պատկերացրել է՝ ինչպես է ակումբի անձնակազմը Առաջին խմբից մեկնում Բարձրագույն խումբ: «Վանը» ԲԽ-ի իր առաջին խաղում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: