Իտալական «Միլանը» այլևս չի մտածում «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին ձեռք բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, իտալական ակումբը նման որոշում է կայացրել ֆուտբոլիստի վնասվածքից հետո:
Միլանյան ակումբը շարունակում է տարբերակներ փնտրել հարձակման գիծն ուժեղացնելու համար: