«Բարսելոնայի» և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է Յուրգեն Կլոպի թիմի մասին, տեղեկացնում է Times-ը:
«Նրանք շարունակում են զարմացնել ինձ: Կլոպը մի քանի տարում ֆանտաստիկ թիմ կառուցեց:
Անկեղծ ասած ՝ չէի հավատում, որ դա հնարավոր է:
Նայեք, թե ինչ իրավիճակում է ՄՅՈւ-ն: Այդ լեգենդար ակումբը չի կարողանում վերգտնել իր խաղը:
Կլոպի նման մարդը չէր խանգարի նրանց»,- ասել է Մասկերանոն:
Հիշեցնենք, որ Մասկերանոն 2007-2010 թվականներին է խաղացել անգլիական ակումբում: