«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է կատալոնական ակումբում իր դերի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Ինձ հարմարավետ եմ զգում «Բարսելոնայում»: Սա հրաշալի ակումբ է, որտեղ խաղում են ֆանտաստիկ ֆուտբոլիստներ:
Լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ մրցաշրջանի վերսկսմանը»,- ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքված են չիլիացու ծառայություններով: