Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բարձր է գնահատել «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարի խաղամակարդակը:
«Ես կասկած չունեմ, որ Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» Մադրիդի «Ռեալի» կազմում: Պատահում է, որ այլ ակումբ տեղափոխվելուց հետո սկիզբում ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց ժամանակի ընթացքում հասկանում եք, թե ինչ է նշանակում խաղալ այնպիսի հիանալի ակումբի կազմում, ինչպիսին է «Ռեալը»:
Ազարը սովորաբար հազվադեպ է բաց թողնում հանդիպումները: «Չելսիում» նա 8 տարվա ընթացքում միայն 18 խաղ է բաց թողել: Իսպանական ակումբի երկրպագուները կարող են վստահ լինել, որ Ազարը մեծ հաջողությունների կհասնի», — մեջբերում է Մարտինեսին AS-ը:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը երկարաձգել է ազգային թիմի հետ պայմանագիրը։