«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ ժամանակներս նոր պայմանագիր կստորագրի հռոմեական ակումբի հետ։ Կողմերը համաձայնության են եկել համագործակցությունը մինչև 2022/2023 մրցաշրջան երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Լացիոյի» ղեկավարությանը մնացել է որոշ չնչին մանրուքներ համաձայնեցնել Ինձագիի հետ։ Նոր պայմանագրով 44-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի 2,5 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
Սիմոնեն «Լացիոն» գլխավորում է 2016 թվականից։ Մինչ այդ նա 6 տարի աշխատել է հռոմեացիների երիտասարդական թիմի հետ։ Որպես ֆուտբոլիստ նա թիմում հանդես է եկել 1999-2010 թվականներին։
Իտալական թիմի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ։