«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ նեապոլիտանական ակումբում։
33-ամյա բելգիացին, ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով SportItalia-ին, հրաժարվել է «Ինտեր» տեղափոխվելու տարբերակից ու կերկարաձգի «Նապոլիի» հետ պայմանագիրը։
Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով ու 500 հազար եվրոյի չափով բոնուսների հնարավորությամբ։