«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել 2:1 հաշվով:
Հյուրերը առաջ անցան հաշվի մեջ արդեն առաջին րոպեին։ Աչքի ընկավ Հարի Քեյնը: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» Ջորդան Հենդերսոնի գոլի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ ահա Մուհամեդ Սալահի գոլը 11-մետրանոցից հաղթական էր «կարմիրների» համար:
«Լիվերպուլը» շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 10 խաղում վաստակելով 28 միավոր: «Տոտենհեմը» 12 միավորով 11-րդ տեղում է: