Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները միաձայն որոշում են կայացրել մարզումների վերսկսման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Թիմերը կվերսկսեն մարզումերը մայիսի 19-ից։
Խաղացողները պահպանելու են սոցիալական հեռավորության կանոնները։ Համատեղ մարզումները դեռևս արգելված են։
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի 244 995 դեպք է գրանցվել, մահացել է 34 716 մարդ։