«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան ամռանը, ըստ ամենայնի, ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի ու կհեռանա մերսիսայդյան ակումբից։ Կողմերը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։
2019/20 մրցաշրջանում խաղացողը ոչ մի րոպե չի մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին, իսկ ԱՊԼ-ում մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել ընդամենը 3 անգամ։ Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ 32-ամյա կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել «Լեսթերում»։ Դրան կարող է նպաստել այն փաստը, որ «Լեսթերը» մարզում է Բրենդան Ռոջերսը, ու հենց նա 2014 թվականին պայմանագիր կնքեց Լալանայի հետ ու նա 31 մլն եվրոյի դիմաց «Սաութհեմփթոնից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։
«Լիվերպուլ» տեղափոխվելու պահից Լալանան կարմիրների կազմում 178 խաղ է անցկացրել, խփել 22 գոլ ու դարձել 22 արդյունավետ փոխանցման հեղինակ։