«Միլանի» և Անգլիայի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է, թե որ ակումբն է լավագույնը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար:
Sky Sport Italia-ն հայտնում է, որ 73-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ «Լիվերպուլը» իդեալական թիմ է նորվեգացի հարձակվողի համար: Հոլանդի ֆիզիկական տվյալները, արագությունն ու գոլային հոտառությունը ավելի կբարելավվեն «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի մարզչական ունակությունների շնորհիվ:
Կապելոն վստահ է, որ Հոլանդը կխաղա Պրեմիեր լիգայում և այնտեղ ավելի ուժեղ կդառնա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվերսկսի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու փորձերը: Միևնույն ժամանակ, «Ռեալը», ամենայն հավանականությամբ, կմրցակցի հարձակվողի տրանսֆերի համար մանկունիանցիների հետ, հայտնում է Mundo Deportivo-ն: