«Մանչեսթեր Յունայթեդը» կվերսկսի հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու փորձերը, որը խաղում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Միևնույն ժամանակ, «Ռեալը», ամենայն հավանականությամբ, կմրցակցի հարձակվողի տրանսֆերի համար մանկունիանցիների հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Մինչև Դորտմունդ տեղափոխվելը, մամուլի գրեթե բոլոր ներկայացուցիչները Հոլանդին հենց անգլիական ակումբի հետ էին կապում։ Նշվում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը լավ հարաբերությունների մեջ է ՄՅՈւ-ի ներկայիս գլխավոր մարզիչ՝ Օլե Գունար Սուլշերի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստով իր կազմը ուժեղացնելու ևս մեկ տարբերակ է գտել: Մամուլում հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասան Պլեայով: