Պետերբուրգյան «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը նոր պայամանագիր կստորագրի ՌՊԼ-ի չեմպիոնի հետ, տեղեկացնում է Спорт уик-энд-ը:
«Քննարկել ենք այդ հարցը Սեմակի հետ: Որևէ խնդիր չկա. դրանք սովորական գործընթացներ են, որոնք մի փոքր ժամանակ են պահանջում:
Վստահ եմ ՝ շուտով երկարաժամկետ պայմանագիր կառաջարկենք Ալեքսանդրին »,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Սեմակը 2018-ին է գլխավորել «Զենիթը»: Նախորդ մրցաշրջանում ակումբը նվաճեց ՌՊԼ-ի չեմպիոնի տիտղոսը:
44-ամյա մասնագետի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: