«Բարսելոնան» և «Ինտերը» համաձայնության են հասել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է վճարել 60 միլիոն եվրո, ինչը կեսից ավելին է այն գումարի, որը ցանկանում են արգենտինացու վաճառքից ստանալ «ներաձուրիները»։ «Բարսելոնան» մտադիր է ևս երկու ֆուտբոլիստի ներառել գործարքի մեջ։
Հաղորդվում է, որ «Ինտերը» հետաքրքրված է Նելսոն Սեմեդուի, Արտուրո Վիդալի, Ժան-Կլեր Տոդիբոյի, Ժունիոր Ֆիրպոյի, Սամուել Ումտիտիի և Կառլոս Ալենյայի ծառայություններով։
Բեպպե Մարոտան և Պիերո Աուզիլիոն՝ միլանյան ակումբի սպորտային տնօրենները քննարկում են այս հարցը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ և առաջիկա օրերին հայտնելու են «Բարսելոնային», թե որ երկու ֆուտբոլիստներին են ցանկանում ստանալ գործարքի արդյունքում։