«Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին խոսել է Սերխիո Ռամոսի՝ «Ռեալում» ունեցած դերակատարության մասին.
«Անհավանական է, թե ինչպես է Ռամոսը փոխանցում իր վստահությունը խաղընկերներին: Առանց Ռամոսի, նույնիսկ, այնպիսի հաղթողները, ինչպիսիք են Վարանը, Մարսելոն ու Կարվախալը, նմանվում են դպրոցականների: Առանց Ռամոսի նրանք միանգամից ռեգրես են ապրում: «Ռեալը» վերածվում է անպաշտպան ակումբի: Եթե լիներ Ռամոսը, «Ռեալը» Բեռնաբեուում չէր պարտվի «Այաքսին» նման հաշվով: Ես ցանկացած գումար այդ «փաստի» վրա խաղադրույք կանեի»,- ասել է Կյելինին:
Նախկինում, Կյելինին խոսել էր նաև այն մասին, թե ինչպես էր Ռամոսը 2018 թ-ին ՉԼ-ի եզրափակչում վնասվածք հասցրել Սալահին: Իտալացին նշել էր, որ պետք է գերհմուտ լինես՝ նման փայլուն խաղով աչքի ընկնելու համար: