Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» վերադարձել է թիմային մարզումներին:
Սերգեյ Սեմակի գլխավորությամբ ֆուտբոլիստները խաղադաշտում զբաղվել են անհատական ծրագրով:
Ռուսական կայքերը հաղորդում են, որ մարզումներին մասնակցում են բոլորը՝ լեգիոներները ներառյալ: Նաև հաղորդվում է, որ կարանտինի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ չի լքել Ռուսաստանը:
Նախկինում, ՌՊԼ-ի առաջատարները կորոնավիրուսի թեստ էին հանձնել, և բոլորի թեստերի պատասխանները բացասական էին եղել: