Ֆրանսիական «Մոնպելիեն» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի պաշտպան Վիտորինո Իլթոնի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
42-ամյա բրազիլացու հետ նոր պայմանագիրը ուժի է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Իլթոնը «Մոնպելիեում» է հանդես գալիս 2011 թվականից: 2019/20 մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 33 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: