«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նշել է, որ շատ ուրախ է մադրիդյան ակումբում հայտնվելու համար։
«Երեք տարի առաջ իրականություն դարձավ իմ երազանքը։ Ես նշեցի նորամուտս «Ֆլամենգոյի» կազմում, երբ 16 տարեկան էի ու պայմանագիր կնքեցի «Ռեալի» հետ։ Ամեն օր իր ես ավելի շատ եմ սիրում «Ռեալը»։
Ես անգամ երազում չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսքան լավ է դասավորվելու։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ։ Լավագույնը դեռ առջևում է»,-Վինիսիուսի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Վինիսիուսը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2018 թվականից։