«Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Francefootball-ը հայտնում է, որ «Լիոնը» հետաքրքրություն է ցուցաբերում մոսկովյան թիմի խաղացողի նկատմամբ: Ֆրանսիական ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական կենտրոնը, իսկ Ժիգոն այս դիրքի առաջնային տարբերակներից է:
Ինչպես տեղեկացնում է Sport24-ը, «Սպարտակի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն չի դիտարկում Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորությունը և դրան հաջորդող ելույթները Ռուսաստանի հավաքականի կազմում:
26-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ում խաղում է միայն երկրորդ մրցաշրջանը և նույնիսկ չգիտեր այդպիսի հնարավորության մասին: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ հետագայում խաղացողը վերադառնա այս խնդրին:
Ավելի վաղ հայտնի մարզական գործակալ Մարկո Տրաբուկկին ասել էջ. «Եթե Ժիգոն ստանա Ռուսաստանի անձնագիր, ապա նա երկար տարիներ կդառնա ազգային հավաքականի հիմնական պաշտպանը»։
Ավելի վաղ Ալժիրի հավաքականը ևս հետաքրքրված էր Ժիգոյի ծառայություններով, բայց, չնայած իր աֆրիկյան արմատներին, պաշտպանը հրաժարվել է հրավերից: