«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Կառլես Ռեկսաչը նշել է, որ անհնարին է համարում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ.
«Վերլուծելով ներկայիս իրավիճակը՝ կարծում եմ, որ Նեյմարի վերադարձը հնարավոր չէ: Կարծում եմ՝ նա հասկացել է, թե իր համար «Բարսելոնան» ինչ դեր է խաղացել: Եթե նա այստեղ գոլեր էր խփում, դա մի քանի անգամ տարածվում էր ամբողջ աշխարհում: Փարիզում նրա գոլերն ավելի քիչ նկատելի են»,- Ռեկսաչի խոսքերն է փոխանցում COPE-ը:
Նեյմարը 2013-ից 2017 թվականներին է հանդես եկել «Բարսելոնայում»: Այդ ընթացքում նա 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, մեկ անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում, ինչպես նաև դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:
Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխությունը ռեկորդային 222 մլն եվրո արժեցավ: