Լոնդոնի «Չելսին» վստահ է, որ ակումբը կկարողանա «գայթակղել» «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Գոմեսին: Հաղորդում է SkySports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որն ավարտվում է այս ամռանտը:
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը ամեն կերպ կփորձի ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին: