Իտալական «Ջենոայի» մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը հույս ունի, որ երկրպագուները շուտով կվերադառնան ստադիոններ, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Իհարկե, լիովին այլ զգացողություններ ես ապրում, երբ լսում ես երկրպագուների բղավոցները:
Դատարկ ստադիոնը նման է մի ընտանիքի, որտեղ երեխաներ չկան:
Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք»,- ասել է Պանդևը:
Հիշեցնենք ՝ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Ա Սերիայի ակումբները մայիսի 18-ին հնարավորություն կունենան վերսկսելու թիմային մարզումները։