Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարները դժգոհ են թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոի պահվածքից, տեղեկացնում է Calcio Italia-ն:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի կարողանում միանալ ակումբին: «Յուվենտուսը» այդ բացատրությունը հիմնավոր չի համարում:
Հիշեցնեք, որ թիմի ֆուտբոլիստների մեծ մասը արդեն ժամանել են Թուրին:
Հավելենք, որ Ռաբյոյին իրենց կազմում են ուզում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերտոնը»: