Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերադարձել է Իտալիա, տեղեկացնում է Sky Italia-ն:
Ֆուտբոլիստը այս ամիսները անցկացրել է Շվեդիայում: Այդ երկրում կարանտինային ռեժիմ չի գործել և շվեդ հարձակվողը հնարավորություն է ունեցել լիարժեք մարզումներ անցկացրել:
«Ես պայամանագիր ունեմ «Միլանի» հետ. տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- ասել է Զլատանը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Զլատանը դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: