Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ասել է, թե ինչպես են անցկացվելու խաղերը առաջնության վերսկսումից հետո.
«Լա լիգայի հանդիպումները կանցկացվեն ամեն օր՝ ընդհանուր առմամբ 35 օրվա ընթացքում: Ֆուտբոլիստները հանձնելու են կորոնավիրուսի համար թեստեր հանդիպումից 24 ժամ առաջ:
Խաղերի ընթացքում կլինի վարակի ամենացածր ռիսկը: Դեպքերի քանակը նվազեցնելու համար կխնդրեմ հետևել անվտանգության բոլոր կանոններին: Մենք լիովին վերահսկում ենք խաղացողներին: Մենք խնդրում ենք նրանց հետևել այդ կանոններին նաև տանը»,- մեջբերում է Տեբասին Dailymail-ը:
Այսպիսով, յուրաքանչյուր թիմ 5 շաբաթվա ընթացքում պետք է անցկացնի 11 խաղ: Մրցաշրջանի վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև առաջնության ավարտը թիմերը կկարողանան կատարել 5 փոխարինում յուրաքանչյուր խաղում: