«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Կեյլոր Նավասը հիշել է Մադրիդի «Ռեալում» գրանցած հաջողությունները։
Instagram-յան ինտերակտիվ զրույցի ընթացքում կոստառիկացի դարպասապահը մի շարք հարցերի է պատասխանել՝ վերհիշելով Իսպանիայում անցկացրած տարիները։
«Իսպանիայում իմ կարիերայի ամենահաջողակ շրջանն էր։ Կարիերայիս ամենակարևոր տիտղո՞սը։ Բոլորն էլ լավն են, բայց 3 անգամ Չեմպիոնների լիգան հաղթելը հատուկ է»,-ասել է Նավասը։
2016, 2017 և 2018 թվականներին Նավասը «Ռեալի» հետ միասին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։