ԱՊԼ-ն ներկայացնող 8 ակումբներ դեմ են արտահայտվել մրցաշրջանը չեզոք խաղադաշտերում անցկացնելու մտադրությանը, հաղորդում է Telegraph-ը:
Պարբերականի փոխանցմամբ ՝ «Աստոն Վիլան», «Բորնմուտը», «Վեստ Հեմը», «Ուոտֆորդը», «Նորվիչը» և «Բրայտոնը»:
Ավելի վաղ հայտնվում էր, որ ԱՊԼ-ի մրցաշրջանը կարող է չեղարկվել, եթե թիմերը չցանկանան խաղալ չեզոք մարզադաշտերում:
Հավելենք, որ «Բրայտոնի» երեք ֆուտբոլիստներ վարակված են կորոնավիրուսով: