Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Իվան Կորդոբան խոսել է թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին, տեղեկացնում է daily Mail-ը:
«Լուկակուն հրաշալի հարձակվող է: Նա իրական ռմբարկու է, ով դեռ շատ կօգնի միլանյան թիմին:
Պրեմիեր Լիգան Ռոմելուին ավելի ուժեղ դարձրեց: ՄՅՈւ-ում նրան չէին վստահում, իսկ այստեղ ՝ նա առաջատար է:
Ուրախ եմ, որ նա մեզ հետ է», -ասել է Կորդոբան:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Լուկակուն դարձել է 23 գոլի հեղինակ: