«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը BT Sport-ին պատմել է, թե ինչպես է նա որոշում կայացրել տեղափոխվել մերսիսայդյան ակումբ:
«Նախքան որոշում կայացնելը տեղափոխվել «Լիվերպուլ», ես հաշվի էի առել ակումբին վերաբերվող կողմերը՝ խաղաոճը, թիմակիցները և հեռանկարները: Քաղաքը, երկրպագուները. ամեն ինչ պետք է դառնար իմ կյանքի մի մասը, և դա կարևոր դեր է խաղում որևէ ակումբ տեղափոխվելու իմ որոշման մեջ:
Կարծում եմ՝ «Լիվերպուլը», այն ժամանակ, երբ ես որոշում կայացրեցի, ճիշտ ընտրություն էր: Ակնհայտ է, որ ակումբում իմ առաջին վեց ամիսներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը մեծ բոնուս էր և մեծապես օգնեց ինձ իմ անձնական առաջխաղացման մեջ»,- մեջբերում է ֆուտբոլիստին manchestereveningnews-ը: