«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը ցանկանում է մասնակցել Եվրո-2020-ին ընթացիկ մրցաշրջանի սկզբին ստացած բարդագույն վնասվածքից ապաքինվելուց հետո։
Mirror-ը գրում է, որ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այս կապակցությամբ բարկացած է։ Նա հրապարակայնորեն հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ, եթե վան Դայկը բաց թողներ ամառային մրցաշարը, անգամ եթե ժամանակին ապաքինվել։
Սակայն Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը պատրաստ է սպասել մինչև վերջին րոպեն վան Դայկին շանս տալու համար, որ նա ապացուցի իր մարզավիճակն ու պատրաստ լինելը մրցաշարին։