Միլանի «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ապագայի վերաբերյալ. այս պահին արգենտինացին վարձավճարով խաղում է ՊՍԺ-ում.
«Այն, ինչ ինձ հայտնի է, հուշում է, որ Իկարդին չի մնա «Ինտերում»: Նույնիսկ, եթե վերադառնա Փարիզից, այլևս երբեք չի հագնի «Ինտերի» մարզաշապիկը:
Կարծում եմ, որ «Ինտերը» նրա տրանսֆերից կստանա 70 մլն ֆունտ: Նույնիսկ պանդեմիայի շրջանում նրա տրանսֆերի դիմաց այդքան կվճարեն: Իրո՛ք, արժե այդքան վճարել»,-ասել է Կասանոն: