«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Շալկե 04»-ի կազմում, կարիերան կարող է շարունակել Ա սերիայում:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, Տոդիբոն կարող է հայտնվել «Ռոմայում» կամ «Ինտերում»: «Բարսելոնան», իր հերթին, առաջարկում է Տոդիբոյին ներառել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործարքում:
Կա նաև տեղեկություն, որ «Շալկեն» ցանկանում է երկարաձգել վարձակալության ժամկետը: