«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն, Soccer AM-ի հետ զրույցում նշել է, որ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայում իր դիրքում լավագույն խաղացողն է:
«Նրա մոտ ամեն ինչը լավ է, նրա վիճակագրությունը նույնպես շատ լավն է: Նա մի շարք մեծ հանդիպումներ անցկացրեց «Լիվերպուլի» կազմում, և ինձ համար ակնհայտ է, որ այժմ նա Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահն է», -ասել է Լենոն:
Ավելի վաղ Լենոն բարձր է գնահատել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի արժանիքները։