«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի արժանիքները.
«Օզիլն աներևակայելի փոխանցում ունի: Այո՛, վերջին շրջանում Օզիլը քիչ է գոլային փոխանցումներ կատարում, բայց շատ է մասնակցությունում ունենում գոլայի գրոհներին:
Նա օգնում է թիմակիցներին ճիշտ դիրքեր գրավել, բայց դա շատերը չեն գնահատում: Երբ ամեն օր հետևում ես Օզիլի խաղին մարզումների ժամանակ, հասկանում ես, թե ինչ կարևոր խաղացող է նա»,-ասել է Լենոն:
Օզիլն «Արսենալի» կազմում է 2013 թ-ից: Թուրքական արմատներով գերմանացին անցկացրած 254 խաղում դարձել է 44 գոլի ու 77 գոլային փոխանցման հեղինակ: 31-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: