«Նապոլին» ևս պայքարում է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի համար, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին»:
Նեապոլցիները պատրաստ են գործարքում ներառել Ալանին կամ Միլիկին: FC Inter News-ի հաղորդմամբ, Իկարդին 65 մլն եվրոյի դիմաց կարող է մնալ Փարիզում:
Արգենտինացի հարձակվողի դիմաց ՊՍԺ-ն «Ինտերին» պատրաստ է զիջել Դրաքսլերին կամ Պարեդեսին, սակայն միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ցանկանում այդ 2 խաղացողին, քանի որ իր կազմում ունի Էրիկսենին ու Բրոզովիչին: