Պրիմերայի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է «Լեգանեսի» գլխավոր մարզիչ Խավյեր Ագիռեի խոսքերն այն մասին, թե Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին ու կտևի մինչև հուլիսի 26-ը։
«Հաստատված ամսաթիվ չունենք մրցաշարի վերսկսման վերաբերյալ։ Նախ, ակումբները կվերադառնան մարզումներին, հետո կսպասենք կառավարության որոշմանը։
Եթե թույլ տան, ծրագրում ենք հունիսին վերադառնալ»,-Լա Լիգայի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Reuters-ը։