Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կարծիք է հայտնել Ռոնալդուի և Մեսսիի մեկ թիմում խաղալու հնարավորության մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Շատերը վիճում են. դա հնարավոր է, կամ ՝ անհնար: Կարծում եմ ՝ անիմաստ բանավեճ է:
Այս տղաները չեն կարող նույն թիմում խաղալ: Ես երկար տարիներ խաղացել է Ռոնալդուի կողքին և գիտեմ, թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա:
Այս երկու տղաներն էլ անսահման աշխատասեր են ու արժանին են այն ամենին, ինչին հասել են:
Նրանք առաջատար դիրք են զբաղեցնում իրենց ակումբներում և չեն կարողանա կիսել այդ դերը նույն թիմում»,- ասել է Արբելոան:
Կարող եք նաև ընթերցել Armsport-ի անդրադարձը այս թեմային: