ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հայտնել է, որ հարձակվող Նեյմարը մտադիր չէ հեռանալ փարիզյան թիմից.
«Նեյմարը մնում է ՊՍԺ-ում: Այո, մենք հաճախ ենք շփվում նրա հետ: Հիմա նա հանգիստ կարող է որոշում կայացնել: Նա չի հեռանա ՊՍԺ-ից»,- Պարեդեսի խոսքերն է փոխանցում FOX Sports-ը:
Ավելի վաղ հաղրոդվում էր, որ Նեյմարը հրաժարվել է 100 մլն եվրոյից՝ հանուն «Բարսելոնա» տեղափոխության: Նշվում էր, որ 28-ամյա բրազիլացի հարձակվողը պատրաստ է աշխատավարձի կրկնակի կրճատման գնալ, որպեսզի նորից հանդես կգա կապտանռնագույնների կազմում:
Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը՝ «Բարսելոնայից»: Տրանսֆերի արժեքը ռեկորդային 222 մլն եվրո է կազմել: