Իսպանական «Կադիսի» ֆուտբոլիստներն ու մարզիչները կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Բացառություն է եղել Ֆալի Խիմենեսը, որը չի ներկայացել ու չի հանձնել համապատասխան թեստը: Խաղացողը նախկինում հայտնել էր, որ պատրաստ է նույնիսկ ավարտել կարիերան, եթե մինչ կորնավուրսի դեմ պատվաստանյութ գտնելը մարզումներին վերադառնալու որոշում կայացվի:
Այս պահին Իսպանիայում կա 220 հազարից ավելի գրանցված դեպք, մահացել է 25 հազարից ավելի մարդ: