Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Բրյուգե» — ՊՍԺ խաղի ընթացքում (0-5), Պերեսը հաղորդագրություն է ուղարկել «Արքայական ակումբի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչներին՝ պահանջելով գնել Մբապեին: «Դուք տեսա՞ք՝ ինչպես խաղաց Մբապեն», «Նա ընդմիջմանը դուրս եկավ ու հեթ-տրիկ արեց «Բրյուգեի» դարպասը, որին մենք չկարողացանք հաղթել «Բեռնաբեուում»», «Այդ տրանսֆերը հիացմունք կպատճառի երկրպագուներին ու մեզ կվերադարձնի բարձունքին առնվազն 10 տարով», — գրել է Պերեսը:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 135 միլիոն եվրո՝ գումարած 45 միլիոն եվրո՝ որպես բոնուս: Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Մբապեն մասնակցել է Լիգա 1-ի 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: