Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի համար միլանյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» և «Վեստ Հեմը» նույնպես հետաքրքրված են չիլիացու ծառայություններով:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պուլգարը մասնակցել է 25 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի հեղինակ: