«Բարսելոնայի» լեգենդ, իսկ ներկայումս Քաթարի «Ալ-Սադդ» թիմի գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին «Բարսելոնա»։
«Խաղի առումով կասկած չկա, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում կամ հնգյակում է։ Նա ի զորու է արդյունք տալ։ Հուսամ՝ նա կվերադառնա «Բարսա», որովհետև ուզում եմ լավագույններին տեսնել թիմում։ Նրա հետ հանդերձարան եմ կիսել, նա դրական տղա է ու շատ բան կավելացնի թիմի մթնոլորտին։ Այդ տրանսֆերը անհավանական կդառնար, նա գերազանց արդյունք կարող էր տալ»,- ասել է Չավին Սամուել Էտո՛Օ-ի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին 222 մլն եվրոյով։