«Սոչիի» հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ասել է, որ «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է ռուսական ակումբ:
«Ես գրեցի նրան մոտ երկու շաբաթ առաջ: Իհարկե, անընդհատ դժվար է տանը մնալ, քանի որ ներկայումս շատ խիստ կարանտինի մեջ ենք: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը Զենիթ»: Նա ասաց, որ, ինչպես ես, ինքը ևս այս մասին իմացել է համացանցից:
Ես նրան հրավիրեցի «Սոչի»: Հենրիխը պատասխանեց, որ մենք արդեն ունենք ուժեղ թիմ, և նա մեզ պետք չէ: Իսկապես, նրա խոսքերում կա որոշ ճշմարտություն: Եթե մենք շարունակենք առաջընթացը, շարունակենք բանակցությունները Մխիթարյանի հետ, ես վստահ եմ, որ ինչ-որ պահի նրան կհետաքրքրի նման տարբերակը:
Արդեն սկսել եմ նրան գովազդել Սոչի քաղաքը՝ իր բոլոր հետաքրքրություններով: Նա վերջին անգամ այնտեղ եղել էր 2009-ին, ես նրան բացատրում եմ, որ այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվել է դեպի լավը», — Կարապետյանի խոսքերն է մեջբերում Sportbox-ը: