ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ միայն մեկ պայմանով:
As-ը հայտնում է, որ Մբապեն կհամաձայնվի երկարաձգել պայմանագիրը, եթե նրա նոր պայմանագրում նշվի «Ռեալ» (կամ այլ ակումբ) տեղափոխվելու համար փոխհատուցման գումարի կետ:
21-ամյա ֆրանսիացու նոր պայմանագրում կլաուսուլան ակնկալվում է որ հավասար կլինի 222 միլիոն եվրոյի: Հենց այդ գումարն էր, որ փարիզյան ակումբը վճարեց Նեյմարի տեղափոխության համար «Բարսելոնային», և, հավանաբար, կցանկանար նույնքան գումար վաստակել Մբապեի տրանսֆերի դեպքում, եթե ֆուտբոլիստը որոշի հեռանալ ՊՍԺ-ից:
Այնուամենայնիվ, «Ռեալը» գերադասում էր, որ Մբապեն հրաժարվի փարիզյան ակումբի հետ պայմայնագիրը երկարաձգելուց: Մադրիդյան ակումբը կկարողանա ձեռք բերել ֆրանսիացուն 2021 թվականի ամռանը ավելի քիչ գումարով, քանի որ պայմանագրով կմնա ընդամենա մեկ տարի:
Նշենք, որ այդպիսի ռազմավարության արդյունքում Էդեն Ազարը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» «Չելսիից», երբ լոնդոնյան ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվելուն մնում էր միայն մեկ տարի: