Անգլիական Պրեմիեր-լիգայի որոշ խաղեր՝ մրցաշրջանի վերսկսումից հետո, անվճար կցուցադրվեն YouTube-ում: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Անգլիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում մնացել է անցկացնել 92 խաղ: Սպասվում է, որ խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների: Խաղերի մեծ մասը կցուցադրվի երկրի գլխավոր հեռուստաալիքներով, իսկ մնացած խաղերի հեռարձակումը YouTube-ում կլինի անվճար:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել են համաշխարհային մի շարք մարզական մրցաշարեր, այդ թվում՝ Անգլիայի առաջնությունը: