«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հնարավոր է հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար-Սուլշերին: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավարները գոհ չեն «կարմիր սատանաների» ցուցադրած խաղից նոր մրցաշրջանում և դիտարկում են Սուլշերին հեռացնելու տարբերակը:
Նորվեգացի մասնագետի փոխարին ՄՅՈւ-ն կարող է հրավիրել «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Օլե Գունար-Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2018 թվականի դեկտեմբերից, երբ ակումբից հեռացվեց Ժոզե Մոուրինյուն:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում «Ման. Յունայթեդի» խաղը այդքան էլ չի տպավորում: ԱՊԼ-ի 5 տուրից հետո նրանք 8 միավոր են վաստակել, իսկ Եվրոպա լիգայում մեկնարկել են «Աստանայի» նկատմամբ տարած հաղթանակով: