«Բարսելոնայի», «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին անվանել է իր կարիերայի լավագույն խաղընկերը:
«Կարիերայիս լավագույն խաղընկե՞րը»: Ռաուլը: Իր բնավորության շնորհիվ նա այդքան բան նվաճեց: Միշտ գիտեր, թե ինչ անել և ինչպես շարժվել դաշտում: Ռոնալդուն ունի արագություն և ուժ, իսկ Ռաուլի դեպքում դժվար է ընտրել լավագույն որակները: Նա միշտ գոլ էր խփում և արդյունք էր տալիս», — Ֆիգուի խոսքերն է մեջբերում FourFourTwo- ն:
Ֆիգուն «Ռեալի» կազմում խաղացել է 2000-ից 2005 թվականներին: Ռաուլը պաշտպանում էր սերուցքայինների գույները 1994-ից 2010 թվականներին: