Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է «Բարսելոնայից» «արքայական» ակումբ տեղափոխվելու որոշման կայացման մասին։
«Դա կարևոր, բայց միևնույն ժամանակ բարդ որոշում էր։ Ես հեռացա մի քաղաքից, որը ինձ շատ բան էր տվել, ու ես այնտեղ շատ բան էի ստացել։
Սակայն երբ զգում ես, որ քեզ չեմ ընդունում նրա համար, ինչ դու անում ես, ու դու ունես առաջարկ այլ թիմից, սկսում ես մտածել այդ առաջարկի մասին»,-ասել է Ֆիգուն։
2000 թվականին Լուիշ Ֆիգուն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ռեալ», որտեղ հանդես եկավ մինչև 2005 թվականը։