Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Հեմն» ու «Նյուքասլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի համանուն թիմը: